Թրամփը փառահեղ պաշտոնակալություն է խոստանում բոյկոտների եւ բողոքի ակցիաների ֆոնին

Թրամփը փառահեղ պաշտոնակալություն է խոստանում բոյկոտների եւ բողոքի ակցիաների ֆոնին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության մասնակիցների թիվն այդ արարողության օրվա մոտենալու համեմատ զգալիորեն կրճատվում է: Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը, միայն վերջին մեկ օրվա ընթացքում Կոնգրեսի երկու պալատների 11 անդամներ հայտարարել են պետության 45-րդ ղեկավարի երդմանը ներկա լինելուց հրաժարվելու մասին: Բրոդվեյի աստղ երգչուհի Ջենիֆեր Հոլիդեյը չեղյալ է հայտարարել հունվարի 20-ին Վաշինգտոնում կայանալիք հանդիսություններում մյուս կատարողների հետ ելույթ ունենալու որոշումը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: 

Ամենասկանդալայինն է դարձել այն բոյկոտը, որը Թրամփին հայտարարել է Ջորջիայի նահանգից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոն Լյուիսը, որը համարվում է հանուն թխամորթ բնակչության իրավունքների ԱՄՆ-ում ամենաականավոր մարտիկներից մեկը: NBC հեռուստաընկերության եթերում նա հայտարարել է, որ 1986 թվականին կոնգրեսական ընտրվելու պահից ի վեր առաջին անգամ պատրաստվում է բացակայել երկրի հերթական նախագահի պաշտոնակալությունից: Դեմոկրատական կուսակցությունից օրենսդիրն իր որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Թրամփին չի համարում պետության «օրինականորեն ընտրված» ղեկավար:

Հոլիդեյը Վաշինգտոնում կայանալիք արարողությանը ելույթ ունենալուց՝ իր հարաժարվելը բացատրել է այն բանով, որ ինքը բնավ չի պլանավորել բարոյապես աջակցել միլիարդատիրոջը:

Մինչդեռ հանդիսության 70-ամյա մեղավորը չի կորցնում լավատեսությունը: «Պաշտոնակալության օրն էլ ավելի ընդգրկուն կլինի, քան սպասվում էր: Հունվարի 20. Վաշինգտոն: Ուրախացե՛ք»,- գրել նա Twitter-ում:

Այս հանգստյան օրերին, որոնց հաջորդում է հունվարի 16-ին նշվող՝ Մարտին Լյութեր Քինգի օրը, երկրի տասնյակ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր Թրամփի քաղաքականության դեմ, ամենից առաջ անօրինական միգրացիայի նկատմամբ հսկողության խստացման բնագավառում: Հունվարի 14-ին ցույցեր եւ երթեր են տեղի ունեցել Լոս Անջելեսում եւ Սան Խոսեում (Կալիֆոռնիայի նահանգ), Չիկագոյում (Իլինոյսի նահանգ), Վաշինգտոնում եւ այլ քաղաքներում:

Հունվարի 20-ի նախաշեմին Թրամփի դեմ բողոքող ակտիվիստներին կմիանան Նյու Յորքի քաղաքագլուխ Բիլ դե Բլազիոն, ականավոր քարոզիչ Ալֆրեդ Շարփթոնը, ռեժիսոր Մայքլ Մուրը, դերասան Մարկ Ռուֆալոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում