Քաղաքագետը ներքաղաքական կյանքում որոշ փոփոխություններ է ակնկալում

Քաղաքագետը ներքաղաքական կյանքում որոշ փոփոխություններ է ակնկալում

Այս տարի Հայաստանի ներքաղաքական կյանքում որոշ փոփոխություններ է ակնկալվում: Հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ապրիլին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ: Կարծում եմ, հետաքրքիր է լինելու ոչ թե ընտրությունների արդյունքը, այլ ընտրություններից հետո քաղաքական գործընթացները, քանզի երկիրն անցնելու է նոր քաղաքական համակարգի»,- ասաց Իսկանդարյանը:

Ըստ նրա` այն բավականին հետաքրքիր շրջան է լինելու, որովհետև միահյուսվելու են երկու տարբեր քաղաքական համակարգեր` նախագահական, որը ընտրվել է հին Սահմանադրությամբ և խորհրդարանական, որ ընտրվել է նոր Սահմանադրությամբ:

Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ Իսկանդարյանը նշեց, որ բանակցային փոփոխություն չի սպասում:

«ԵԱՀԿ Մինսկի խումբն արդեն մի քանի տարի է, ինչ զբաղվում է ոչ թե հակամարտության կարգավորման փորձերով, այլ աշխատում է հնարավորինս նվազեցնել լարվածությունը շփման գծում կամ պահել բռնությունը որոշակի շրջանակում»,– ասաց քաղաքագետը և հավելեց, որ ինքն այս տարի Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ գործողություններ չի կանխատեսում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում