Գյումրիում վթարային ջրանջատումներ կլինեն

Գյումրիում վթարային ջրանջատումներ կլինեն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Ղազանչի-Գյումրի 1-ին ջրատարի վթարով պայմանավորված, այսօր` հունվարի 16-ին ժամը 10.30-ին դադարեցվել է Գյումրի քաղաքի` Կոմսոմոլի, Վ. Սարգսյան, Անտառավան 3-րդ, 4-րդ թաղամասերի, Շինարարների, Կ. Դեմիրճյան, Շչեդրին փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Նախատեսվում է նշված տարածքներում ջ րամատակարարումը վերականգնել հունվարի 16-ին ժամը 21.00-ին: Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում