Հարավային Կորեայի դատախազությունը Samsung-ի փոխնախագահին ձերբակալելու հրահանգ Է տվել

Հարավային Կորեայի դատախազությունը Samsung-ի փոխնախագահին ձերբակալելու հրահանգ Է տվել

Հարավային Կորեայի դատախազությունը Samsung ընկերությունների խմբի փոխնախագահ եւ փաստացի ղեկավար Լի Չժե Ենին ձերբակալելու կալանագիր Է տվել՝ երկրի՝ պաշտոնից հեռացված նախագահ Պակ Կըն Հեի շրջապատում բացահայտված կոռուպցիայի գործով:

Այս մասին հայտնել Է Associated Press (AP)-ը:
Գործակալության տվյալներով՝ դատախազությունը նաեւ պաշտոնապես մեղադրանքներ Է առաջադրել առողջապահության նախկին նախարար եւ Ազգային կենսաթոշակային հիմնադրամի (ԱԿՀ) նախագահ Մուն Հեն Փեին, որի ձերբակալումը կատարվել Է 2016 թվականի դեկտեմբերի վերջին: Մուն Հեն Փեն խոստովանել Է ԱԿՀ-ի վրա ճնշում գործադրելը՝ այդ կառույցի կողմից հարավկորեական Samsung ընկերության երկու մասնաճյուղերի ձուլման՝ անցյալ տարվա գործարքին հավանություն տալու նպատակով:

Լի Չժե Ենը Samsung խմբի փաստացի ղեկավարն Է իր հոր՝ այդ ընկերության նախագահ Լի Գոն Հիի հիվանդության պատճառով: Հետաքննության վարկածով՝ հենց Լի Չժե Ենն Է որոշում ընդունել Չխվե Սուն Սիլին՝ նախագահ Պակ Կըն Հեի մտերիմ ընկերուհուն, ֆինանսական աջակցություն ցույց տալու մասին՝ իշխանությունների կողմից տարբեր զիջումների փոխարեն՝ ավելի արդյունավետորեն գործարարություն վարելու համար
Մասնավորապես, կորպորացիան ավելի քան 18 միլիոն դոլար Է փոխանցել

Գերմանիայում գրանցված ֆիրմայի հաշիվներին, որը պատկանում Է Չխվե Սուն Սիլին եւ նրա դստերը, այդ ընկերության կողմից իբր խորհրդատվական ծառայությունների համար: Քննիչների կարծիքով՝ փոխարենը Samsung-ին աջակցություն Է ցույց տրվել դրա մի շարք մասնաճյուղերի միաձուլումն իրականացնելու գործում, որոնց բաժնետոմսերի գլխավոր պահառուն եղել Է պետական Կենսաթոշակային հիմնադրամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում