Նիկոլ Փաշինյանը պատիվ է համարում ՔՊ-ի համամասնական ցուցակը գլխավորելը

Նիկոլ Փաշինյանը պատիվ է համարում ՔՊ-ի համամասնական ցուցակը գլխավորելը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը պատիվ է համարում ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորելը: Փաշինյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում, որում գոհունակություն է հայտնել, որ կուսակցությունը հավատարիմ է մնացել հիմնադրման օրվանից հռչակած իր սկզբունքներին:

«Պատիվ ունեմ լինել ՔՊԿ ցուցակի առաջին համարը: Նաև հպարտ եմ, որ հավատարիմ ենք կուսակցության հիմնադրման օրվանից հռչակած սկզբունքներին, ըստ որի մեր կուսակցության համամասնական ցուցակը պետք է ձևավորվի ոչ թե կուսակցական ղեկավարության նեղ շրջանակում, այլ պատվիրակների կողմից: 31 թեկնածուներից յուրաքանչյուրը կարող էր լինել առաջինը, երկրորդը, երրորդը: Որոշումը կայացրին 208 պատվիրակները»,- գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում, Գյումրիի, Վանաձորի, Կապանի, գրասենյակներում հունվարի 15-ին տեղի ունեցած փակ- գաղտնի վարկանիշային քվեարկության արդյունքում ձեւավորվել է կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակը: Համաժողովի 208 պատվիրակներ 1-ից 10 միավորներով փակ գաղտնի քվեարկության քվեաթերթիկի վրա գնահատել են առաջադրված 31 թեկնածուներին:

Քվեարկության արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում