Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի սկզբին

Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանցկացվի ապրիլի սկզբին

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտնել է, որ երկրում սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կիրականացվի ապրիլի սկզբին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին փոխվարչապետը խոսել է թուրքական «A Haber»-ին տված հարցազրույցում:

Քուրթուլմուշը հայտնել է, որ սահմանադրական փոփոխությունների առաջարկը երկրորդ քննարկման կդրվի հունվարի 18-ին: «Երբ մեջլիսը կընդունի իր որոշումը, ամենասեղմ ժամկետում հարցը կդրվի հանրաքվեի: Ամենայն հավանականությամբ ապրիլի սկզբին հանրաքվե կանցկացվի»,- հայտնել է նա:

Փոխվարչապետը հերքել է խոսակցությունները արտահերթ ընտրությունների մասին: Նա հորդորել է ընդդիմությանը հեռու մնալ «Թուրքիային խայտառակող տեսարաններից»` անընդունելի համարելով ընդդիմադիր պատգամավորների կողմից մեջլիսի ամբիոնը գրավելու փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում