Չեչնիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալների

Չեչնիայում ձերբակալել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալների

Չեչնիայի Հանրապետությունում իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել են ԻՊ-ի հետ կապված շուրջ 60 զինյալներ եւ նրանց հանցակիցներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է Հյուսիսային Կովկասի ֆեդերալ օկրուգի ուժային կառույցների մի աղբյուր: 

«Հատուկ գործողության ընթացքում Չեչնիայում ոչնաչացվել է չորս զինյալ, եւս շուրջ 60-ը ձերբակալվել են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

«ԻՊ-ի հետ սերտորեն կապված ավազակային ընդհատակի ամբողջ ցանցը բացահայտված է»,– հայտարարել է աղբյուրը:

«Ինտերֆաքս»-ի զրուցակցի խոսքով՝ ընդգրկուն հատուկ գործողությունն իրականացվել է Կուրչալոյի շրջանի տարածքում, Շալիի շրջանի մի քանի բնակավայրերում, ինչպես նաեւ Գրոզնիում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում