Վրաստանի քաղաքացիները միաժամանակ պաշտպանում են ԵՄ-ին եւ Ռուսաստանին. NDI

Վրաստանի քաղաքացիները միաժամանակ պաշտպանում են ԵՄ-ին եւ Ռուսաստանին. NDI

Վրաստանի քաղաքացիների կեսից ավելին կարծում է, որ երկիրը պետք է ունենա արեւմտամետ արտաքին քաղաքականություն, բայց միեւնույն ժամանակ լավ հարաբերությունները պահպանի ՌԴ-ի հետ: Դա Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հետեւում է սոցիոլոգիական այն հարցման տվյալներից, որն անցկացվել է ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից:

Հարցման արդյունքների համաձայն, մասնակիցների 54 տոկոսը հանդես է եկել արտաքին քաղաքականության արեւմտամետ ուղեգծի օգտին՝ ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների պահպանմամբ: 2016 թվականի հուլիսին այդ հարցին դրականորեն էր պատասխանել հարցման մասնակիցների 48 տոկոսը: Դրա հետ մեկտեղ 12 տոկոսը պաշտպանել էր բացառապես արեւմտամետ քաղաքականությունը, իսկ 9 տոկոսը՝ բացառապես ռուսամետ:
Հարցվածների 53 տոկոսի կարծիքով՝ Վրաստանին օգուտ կբերի ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցությունը, դրա հետ մեկտեղ 31 տոկոսն այն կարծիքն է հայտնել, որ երկիրը կշահի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումից:

Սոցիոլոգիական հարցումն անցկացվել է 2016 թվականի նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը: Հարցմանը մասնակցել է ավելի քան 3 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում