Թուրք պատգամավորին սպառնում են դատապարտել 103 տարվա ազատազրկման

Թուրք պատգամավորին սպառնում են դատապարտել 103 տարվա ազատազրկման

 Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, Շըրնաքին ընտրված պատգամավոր Նուրսել Այդողանի դեմ մինչև 103 տարվա ազատազրկման պահանջով դատական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թո ւրքական «Դողան» գործակալությունը` հիշեցնելով, որ 2016 թվականի հոկտեմբերից կալանավորված Այդողանը մեղադրվում է «հանցախմբի անդամ լինելու», «հանցախմբի քարոզչություն իրականացնելու», «հանցանքն ու հանցագործին գովելու», «ժողովրդին ատելության և թշնամության դրդելու», «ժողովրդին օրինազանցության դրդելու» մեջ:

Հունվարի 13-ին նա «Հանցախմբի անդամ չլինելով հանդերձ դրա անունից հանցանք գործելու» հիմնավորմամբ դատապարտվել էր 4 տարի 8 ամիս և 7 օր ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում