Պեկինը Թրամփի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել

Պեկինը Թրամփի պաշտոնակալության արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել

Չինաստանը հրավեր չի ստացել մասնակցելու ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնաթողության արարությանը, որը Վաշինգտոնում կայանալու է հունվարի 20-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«ԱՄՆ-ը պաշտոնական ներկայացուցիչներին չի հրավիրել արարողությանը»,– ասել է դիվանագետը:

ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Ինչպես ավելի վաղ հայտնել են նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբում, հանդիսությունները կսկսվեն վաղօրոք, դեռ հունվարի 17-ին:

Պլանավորված են մի քանի ընդունելություններ ի պատիվ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի եւ փոխնախագահի, ինչպես նաեւ Թրամփի կողմից կազմավորվող վարչակազմի նախարարների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում