Լավրով ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր

Լավրով ու Չավուշօղլուն քննարկել են Սիրիայում հրադադարի պահպանմանն առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 16-ին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը: Ընդգծվել է Սիրիայում հրադադարի պահպանման անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայի հարցով Աստանայում կայանալիք հանդիպմանն առնչվող մի շարք հարցերի:

Խոսվել է նաև ռուս-թուրքական համագործակցության մի շարք հարցերի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում