Ադրբեջանում հաճախակի դարձած ինքնասպանությունները անհանգստություն են առաջացրել երկրի խորհրդարանում

Ադրբեջանում հաճախակի դարձած ինքնասպանությունները անհանգստություն են առաջացրել երկրի խորհրդարանում

Ադրբեջանի խորհրդարանի աշխատանքի և սոցիալական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Մուսա Գուլիևը անդրադարձել է երկրում հաճախակի դարձած ինքնասպանություններին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info-ն:

Ադրբեջանում 2017-ի սկզբից գրանցվել է ինքնասպանության 20-ից ավելի դեպք:

Պատգամավոր Մուսա Գուլիևը, անդրադառնալով ինքնասպանության դեպքերին, նշել է, որ նման դեպքերի հաճախակիությունը չափազանց մտահոգիչ ազդանշան է ադրբեջանական հասարակության համար:

«Օրենքների միջոցով ինքնասպանությունները կանխել հնարավոր չէ, անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»,– նշել է պատգամավորը:

Պատգամավորը ինքնասպանության դեպքերի նվազեցմանն ուղղված կարևոր քայլերից է համարել ընտանիքի ինստիտուտի կայացումը:

«Ինքնասպանություն գործող մարդը միանգամից չի գնում այդ քայլին, նախքան ինքնասպանությունը մարդու մոտ լինում է ընկճվածություն, հուսահատ վիճակ, հոգեբանական տրավմաներ, մեկուսացվածություն: Այս ամենը պետք է նկատեն ընտանիքի անդամները և աջակցեն նման իրավիճակում հայտնված մարդկանց»,- հավելել է նա:

Պատգամավորի կարծիքով, կանանց ինքնասպանության դեպքեի հաճախակի դառնալու գլխավոր պատճառներից է ադրբեջանական հասարակության մեջ կնոջ նկատմամբ առկա խտրականությունը:

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումների հետազոտությունների համաձայն` ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:

Ադրբեջանական մամուլի հրապարակումների համաձայն` 2017-ին ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության 25 դեպք, որից 4-ը կին, ինասպանության փորձի 8 և ինքնահրկիզման փորձի 1 դեպք:

2017 թվականի սկզբից մինչև այժմ Ադրբեջանում մայրասպանության 1, հայրասպանության1, հարազատների միմյանց սպանության 3, զավակի սպանության 5 դեպք է տեղի ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում