«Փաստ». Գուրգեն Արսենյանը վաճառել է իր բոլոր բիզնեսները

«Փաստ».  Գուրգեն Արսենյանը վաճառել է իր բոլոր բիզնեսները

«Փաստ»-ի աղբյուրների հավաստմամբ` ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը վաճառել է իր բոլոր բիզնեսները (ծխախոտի, սիգարի ներկրում և այլն):

Իր ահռելի քանակի անշարժ գույքի վաճառքի մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ տնտեսական դաշտում նա անհրաժեշտ մարդկանց հետ լեզու չի գտել ու ստիպված վաճառել է բիզնեսները:

Թերթի տվյալներով` առաջիկայում Արսենյանի` դեսպան նշանակվելու փաստը ոչ մի առնչություն չունի բիզնեսների վաճառքի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում