«Հայկական ժամանակ». Գագիկ Սուրենյան. Հայաստանի վրա օդային պատ է ձևավորվել

«Հայկական ժամանակ». Գագիկ Սուրենյան. Հայաստանի վրա օդային պատ է ձևավորվել

Հայաստանի տարածքում հաստատված անտիցիկլոնը չի շտապում հեռանալ: Այն հայկական լեռնաշխարհի վրա մի այնպիսի արգելափակող «օդային պատ» է ստեղծել, որ դժվարացնում է նույնիսկ այլ երկրներից ցիկլոնների ներթափանցումը: Այդ է պատճառը, որ առաջիկա 5 օրերին ևս Արարատյան դաշտում և Երևանում չեն սպասվում ոչ տեղումներ, ոչ էլ արևային եղանակ:

«Երեկ արևը կարճատև երևաց՝ 10 րոպե, նորից փակվեց: Հիմա ամբողջ Արարատյան դաշտը, Երևանը նորից ամպամածության մեջ են: Ամպամածությունն ու մառախուղը առաջիկա 5 օրերին ևս կպահպանվեն, մի փոքր թուլացում հնարավոր է միայն ցերեկային ժամերին»,-կանխատեսումները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում