«Ժամանակ». Ընտրություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնում կարող է նշանակվել Արմեն Աշոտյանը

«Ժամանակ». Ընտրություններից հետո ԱԺ նախագահի պաշտոնում կարող է նշանակվել Արմեն Աշոտյանը

Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում: Ավանդաբար շտաբի անդամները ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի և իշխանության համար կարևոր պաշտոնների են նշանակվում:

«Ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀԿ նախընտրական քարոզարշավը համակարգելու են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, և ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը: Եթե ընտրություններն առանց մեծ էքսցեսների և Սերժ Սարգսյանի գծագրած սցենարով ընթանան՝ չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնում կարող է նշանակվել Արմեն Աշոտյանը, թեև այդ պաշտոնին հավակնում են նաև ԱԺ ներկա փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում