«Հրապարակ». Շուտով Փաստաբանների պալատում խորհրդի ընտրություններ բուռն և ինտրիգային են լինել

«Հրապարակ». Շուտով Փաստաբանների պալատում խորհրդի ընտրություններ բուռն և ինտրիգային են լինել

«Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատում խորհրդի ընտրություններ են, որոնք խոստանում են լինել բուռն և ինտրիգային՝ հաշվի առնելով պալատում առկա հակասությունները։ Հունվարի 14– ից արդեն սկսվել են առաջադրումները, 12 տեղի համար արդեն 9 հոգի ինքնաառաջադրվել է։ Առաջադրումները կավարտվեն հունվարի 19-ին։ Ընտրությանը կմասնակցի ավելի քան 1700 փաստաբան։ Ենթադրվում է, որ ընտրվելու համար անհրաժեշտ է մոտ 500 ձայն։ Այս ընտրությունները լինելու են ինտրիգային, քանի որ պայքար է գնալու ՓՊ ներկա նախագահ Արա Զոհրաբյանի և նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի համախոհների միջև։ Կառաջադրվի՞ արդյոք փաստաբանությունից և պալատից հեռացած, իր իսկ խոսքով՝ թոշակառուի կյանքով ապրող Ռուբեն Սահակյանը։ Մեզ հետ զրույցում Ռ. Սահակյանն ասաց, որ եթե որոշի, ժամանակին կիմանանք. «Ես այդ հարցով ինքս ինձ հետ քննարկում չեմ ծավալել»»,–գրում է թերթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում