Ստրասբուրգում ընտրելու են Եվրախորհրդարանի նոր ղեկավարին

Ստրասբուրգում ընտրելու են Եվրախորհրդարանի նոր ղեկավարին

Ստրասբուրգում հունվարի 17-ին տեղի են ունենալու Եվրախորհրդարանի նոր նախագահի ընտրությունները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մարտին Շուլցը նոյեմբերին հայտարարել է ԵԽ-ի ղեկավարի պաշտոնից հեռանալու եւ Գերմանիայում 2017 թվականի ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրացուցակը Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայում գլխավորելու որոշման մասին:

Դիտորդների կարծիքով՝ Եվրամիության ներկայացուցչական իշխանության բարձրագույն մարմնի ղեկավարի պաշտոնի հավակնորդներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Անտոնիո Տայանին, սոցիալիստ Ջաննի Պիտելան եւ լիբերալ Գի Վերհոֆստադտը;

Եվրախորհրդարանի նոր ղեկավարն ընտրվելու է գաղտնի քվեարկությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում