Թրամփի խորհրդականը պատժամիջոցների անհեթեթությունը բացատրել է ռուսների՝ ձյուն ուտելու պատրաստակամությամբ

Թրամփի խորհրդականը պատժամիջոցների անհեթեթությունը բացատրել է ռուսների՝ ձյուն ուտելու պատրաստակամությամբ

ԱՄՆ-ի պատժամիջոցները հակառակ արդյունքն ունեցան ռուսների բնավորության պատճառով, որոնք «ունակ են ձյուն ուտել գոյատեւելու համար»: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ գործարարության հետ փոխգործակցության հարցերով խորհրդական Էնթոնի Սքարամուչին հայտարարել է հունվարի 17-ին Դավոսի (Շվեյցարիա) Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցի ժամանակ: 

Սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի քաղաքացիներին համախմբեցին նախագահ Վլադիմիր Պուտինի շուրջը, նշել է Սքարամուչին:

Խորհրդականի խոսքով՝ Թրամփը շատ հարգալից է վերաբերվում ռուս ժողովրդին: «Նա անչափ շատ է հարգում ռուս ժողովրդին եւ հարաբերությունների այն ժառանգությունը, որն ԱՄՆ-ն ունի Ռուսաստանի հետ»,- ասել է նա:

Սքարամուչին նաեւ վստահություն է հայտնել, որ Վաշինգտոնին եւ Մոսկվային առաջիկա տարում կհաջողվի բարելավել հարաբերությունները սույն հարցի շուրջն ընտրյալ նախագահի դիրքորոշման շնորհիվ: «Նա ունի փոխադարձ շահերի տեսլական, եւ, հնարավոր է, մեկ տարի անց ռուս ժողովրդի եւ Ռուսաստանի կառավարության հետ հարաբերությունները լինեն ավելի լավ, քան այսօր»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում