Բիշքեկի մերձակայքում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին հազարական դոլար կվճարեն

Բիշքեկի մերձակայքում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին հազարական դոլար կվճարեն

Ղրղզստանի կառավարությունը 70 հազարական սոմ (հազարական դոլար) կտրամադրի թուրքական բեռնատար Boeing 747-ի կործանման հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքներին, որն ավանի վրա է ընկել Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը: 

Թուրքական ավիաընկերության բեռնատար Boeing 747-400-ը կործանվել է հունվարի 16-ի առավոտյան Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքավայրէջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից եւ ընկել օդանավակայանի մերձակա «Ավիատոր» ամառանոցային կոոպերատիվի Դաչա Սուու ավանի վրա:

Ըստ որում քանդվել է 32 մասնավոր տուն, որոնցում մարդիկ էին ապրում: Ճանաչվել էաղետի հետեւանքով զոհվածների 37, այդ թվում՝ 16 երեխաների մարմին: Հունվարի 17-ին Ղրղզստանի ամբողջ տարածքում սուգ է հայտարարված զոհվածների հիշատակին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում