Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարումը կարող է բերել հակամարտության. Քերի

Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարումը կարող է բերել հակամարտության. Քերի

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարումը կարող է բերել հակամարտության եւ խախտել մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի անվտանգությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս կարծիքը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի լիազորությունների ժամկետը լրանում է մի քանի օրից: 

«Կարծում եմ՝ ասել, թե մենք կարող ենք հրաժարվել այդ համաձայնագրից, նշանակում Է առճակատման ու հակամարտության առիթ տալ»,- նշել է Քերին եւ հավելել, որ համաձայնագիրը «տարածաշրջանն ու ամբողջ աշխարհն ավելի անվտանգ է դարձրել, քանի որ այն սահմանափակել է միջուկային զենք ստանալու Իրանի հնարավորությունները»:

Ընտրարշավի ընթացքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ Իրանի հետ Բարաք Օբամայի վարչակազմի կնքած միջուկային համաձայնագիրը համարում է «ԱՄՆ-ի խայտառակությունը» եւ Սպիտակ տան ղեկավար իր ընտրվելու դեպքում կվերանայի այն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում