Իրաքում հայտնաբերվել են ԻՊ անդամ ադրբեջանցիների անձնագրեր

Իրաքում հայտնաբերվել են ԻՊ անդամ ադրբեջանցիների անձնագրեր

Իրաքի զինված ուժերը հրապարակել են տեսագրություն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմում կռվող օտարերկրացիների մոտ գտնված փաստաթղթերի վերաբերյալ: Ներկայացված փաստաթղթերի շարքում կան Ադրբեջանի քաղաքացիների անձնագրեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

Թե ինչ պայմաններում են հայտնաբերվել փաստաթղթերը, չի հաղորդվում: Ենթադրվում է, որ դրանք հնարավոր է եղել վերցնել ԻՊ մարտիկներին ոչնչացնելուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում