ՌԴ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կմասնակցի միջսիրիական հանդիպմանը Աստանայում. Լավրով

ՌԴ-ն ակնկալում է, որ ԱՄՆ-ը կմասնակցի միջսիրիական հանդիպմանը Աստանայում. Լավրով

Ռուսաստանը ճիշտ է համարում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին հրավիրել հունվարի 23-ին Աստանայում Սիրիայի շուրջ կայանալիք բանակցություններին եւ հույս ունի, որ Վաշինգտոնը կընդունի հրավերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով 2016 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում: 

«Այժմ հանդիպում է նախապատրաստվում Աստանայում,- ասել է նախարարը:- Ճիշտ ենք համարում ՄԱԿ-ի եւ ԱՄՆ-ի նոր վարչակազմի ներկայացուցիչներին հրավիրել մասնակցելու դրան»:

«Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի նոր վարչակազմը կկարողանա ընդունել այդ հրավերը, որ նա իր փորձագետներով ներկայացված կլինի հնարավոր ցանկացած մակարդակով,- ընդգծել է Լավրովը:- Դա կլինի առաջին պաշտոնական շփումը, որի ընթացքում կարելի կլինի սկսել քննարկել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետության բարձրացումը»,- հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում