Ռուսաստանը դեմ է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին

Ռուսաստանը դեմ է բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին

Ռուսաստանի Դաշնությունը դեմ է Բելառուսից հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնմանն Ադրբեջանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 17-ին հայտարարեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2016թ. ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մենք դեմ ենք լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածքն այցելության քրեականացմանը: Մենք դեմ ենք նաև նրան, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք պարոն Լապշինի հետ: Գիտենք, որ նա միաժամանակ Իսրայելի քաղաքացի է և իսրայելցի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են եղել: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու` ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,– ասավ Լավրովը` նշելով, որ իրենք պահպանում են կապը Լապշինի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում