Գիտնականները նշել են արյան բարձր ճնշման անսպասելի առավելությունը

Գիտնականները նշել են արյան բարձր ճնշման անսպասելի առավելությունը

Ամերիկացի գիտնականները ցույց են տվել, որ զառամյալ հասակում արյան բարձր ճնշումը կապված է ծերունական տկարամտության զարգացման ցածր ռիսկի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված է Alzheimer՚s & Dementia: The Journal of the Alzheimer՚s Association-ում, դրա մասին համառոտ պատմել է EurekAlert!-ը: 

Բժիշկները կապ են հայտնաբերել արյան բարձր ճնշման, հատկապես եթե այն ի հայտ է եկել 80 եւ ավելի բարձր տարիքում, եւ 90 տարեկանից հետո տկարամտության հայտնվելու ռիսկի նվազման միջեւ: Իրենց եզրակացություններին գիտնականները եկել են՝ դիտարկելով 559 մարդու, որոնցից յուրաքանչյուրը եղել է 90-ից բարձր տարիքի: Հետազոտության ընթացքում դրա մասնակիցների մոտավորապես 40 տոկոսի մոտ (224 մարդ) ախտորոշվել էր տկարամտություն:

Մինչդեռ այս ախտորոշմամբ մարդկանց թիվն ավելի փոքր էր նրանց թվում, ում մոտ 80-89 տարեկանում սկսել էին դիտվել արյան բարձր ճնշման դեպքեր: Այն տարեցների համեմատությամբ, որոնց մոտ չի գրանցվել այս առանձնահատկությունը, այս մարդկանց մոտ միջին հաշով 42 տոկոսով քիչ է զարգացել տկարամտությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում