Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ռադիացիոն ստորաբաժանումների դաշտային պարապմունքները

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի ռադիացիոն ստորաբաժանումների դաշտային պարապմունքները

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել են ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական (ՌՔԿ) զորքերի ստորաբաժանումների զինծառայողների դաշտային պարապմունքները: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, դրանք անցկացվում են կլիմայական «Էքստրեմալ» պայմաններում «Կամխուտ» բարձրլեռնային զորափորձարանում ըստ Ցելսիուսի մինուս 20-ից ցածր ջերմաստիճանի եւ քամու՝ վայրկյանում ավելի քան 15 մետր պոռթկումների ու տեղանքում ձյան հաստ շերտի պայմաններում եւ կշարունակվեն մեկ ամիս: 

Դաշտային պարապմունքների ընթացքում զինծառայողները կսովորեն կատարել տեղանքի հետախուզում՝ ՌՔԿ նյութերի առկայությունն ստուգելու նպատակով, անցկացնել հանդերձանքի, զենքի ու ռազմական տեխնիկայի ապաակտիվացում եւ ապագազացում, անհատական եւ կոլեկտիվ պաշտպանության միջոցներով արգելքների հատուկ գոտում կատարել տեղանքի վարակված տեղամասերի հաղթահարման նորմատիվները:

ՌՔԿ պաշտպանության ստորաբաժանումները նաեւ կսովորեն պայքարել պայմանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի դեմ՝ նրանց կողմից քիմիական զենքի կիրառման եւ տեղանքի ռադիացիոն վարակման պայմաններում՝ օգտագործելով զորամիավորման զինանոցում առկա վեցերորդ սերնդի ՌԽՄ-6 ժամանակակից հետախուզական քիմիական մեքենաները:

Ռազմակայան նոր ժամանած հետախույզներին ուսուցանելիս հիմնական ուշադրությունը դարձվում Է բարձրլեռնային տեղանքի պայմաններում գործողություններին նրանց նախապատրաստելուն: Զինծառայողները կսովորեն ոչնչացնել պայմանական հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերը՝ նրա կողմից քիմիական զենքի կիրառման եւ տեղանքի ռադիացիոն վարակման դեպքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում