Թրամփը մինչ նախագահ դառնալը, հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոց կիրառելու գաղափարով

Թրամփը մինչ նախագահ դառնալը, հանդես է եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոց կիրառելու գաղափարով

 CNN-ն Հեռուստաընկերությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի տված հարցազրույցներից հրապարակել է դրվագներ, երբ նախքան քաղաքական գործիչ դառնալը, միլիարդեր Թրամփը բազմիցս հայտարարում էր Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառելու օկտին, միաժամանակ, Ռուսաստանին համարելով Ամերիկայի գլխավոր խնդիրը:

Fox News-ին տված հարցազրույցում 2014 թվականի մարտի 24-ին, Թրամփը միանշամակ համաձայն էր Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված, նախագահի թեկնածու Միթ Ռոմնի արտահայտած կարծիքին, համաձայն որի Ռուսաստանը համարվում էր «աշխարհաքաղաքական թիվ մեկ թշնամի»:

«Միթը ճիշտ էր, երբ հայտարարել էր, որ Ռուսաստանը՝ մեր ամենամեծ խնդիրն է»,- այդ ժամանակ հայտարարել էր միլիարդատերը:

NBC-ին տված հարցազրույցում 2014 թվականի մարտի14-ին,-նա ուղիղ տեքստով հայտարարեց. անհրաժեշտ է, որպեսզի ԱՄՆ-ն հակառուսական պատժամիջոցներ կիրառի:

«Մենք անպայման պետք է պատժամիջոցներ կիրառենք: Մենք պետք է, ցույց տանք, որ ուժեղ ենք»,- հավելել էր Թրամփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում