British American Tobaccо-ն 49,4 մլրդ դոլարով գնում է ամերիկյան Reynolds-ը

British American Tobaccо-ն 49,4 մլրդ դոլարով գնում է ամերիկյան Reynolds-ը

British American Tobaccо-ն (BAT)՝ ծխախոտի արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը, պայմանավորվածության է եկել 49,4 մլրդ դոլարով Reynolds American-ի բաժնետոմսերի 57,8 տոկոսը գնելու շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է մամուլի տեղեկագրում, որը հրապարակված է BAT-ի կայքում:

Ներկայում British American Tobaccо-ն Reynolds American-ի 42,2 տոկոսի սեփականատերն է: Այսպիսով ընկերությունը կկոնսոլիդացնի Reynolds-ի 100 տոկոսը:

BAT-ը կանխիկ կվճարի շուրջ 24,4 մլրդ դոլար, գումարի մնացած մասը կվճարվի British American Tobacco-ի բաժնետոմսերով:

Reynolds American-ը ստեղծվել է 2004 թվականին: Այն ծխախոտի՝ մեծությամբ երկրորդ ընկերությունն է ԱՄՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում