Գերմանիայում դատարանը հրաժարվել է արգելել ծայրահեղ աջ կուսակցությունը

Գերմանիայում դատարանը հրաժարվել է արգելել ծայրահեղ աջ կուսակցությունը

Գերմանիայի Ֆեդերալ սահմանադրական դատարանը մերժել է երկրի Ֆեդերալ խորհրդի, բունդեսռատի հայցը՝ ծայրահեղ աջ Գերմանիայի նացիոնալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՆԴԿ) արգելելու պահանջով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես դատավոր Անդրեաս Ֆոսկուլեն նշել Է հունվարի 17-ին կայացած նիստի ընթացքում, դատարանը չի գտել այն բանի ապացույցներ, որ կուսակցության անդամները պլանավորել եւ երկրում պետական հեղաշրջում կատարելու հնարավորություն են ունեցել:

Դատավորը նաեւ նշել Է, որ ԳՆԴԿ-ն միայն մեկ տեղ ունի Եվրախորհրդարանում, իսկ ընտրություններում կուսակցության արդյունքները վերջին տարիներին եղել են «շատ ցածր մակարդակի վրա»:

Պետական օրենսդիր մարմինը կուսակցությունն արգելելու հայց Էր հարուցել 2013 թվականի վերջին:

Ներկայում ԳՆԴԿ-ն բաղկացած Է շուրջ 5 հազար անդամներից: 2013 թվականին Բունդեսթագի ընտրություններում կուսակցությունը չի հաղթահարել 5-տոկոսանոց արգելքը՝ հավաքելով ձայների սոսկ 1,3 տոկոսը:

Սա կուսակցության արգելքին հասնելու երկրորդ փորձն Է: 2003 թվականին համանման հայցը դատարանի կողմից նույնպես մերժվել Էր այն բանից հետո, երբ պարզվել Էր, որ կուսակցության անդամների թվում եղել են կառավարության գաղտնի իրազեկիչներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում