Վրաստանի նախագահին դուր չի գալիս «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրը

Վրաստանի նախագահին դուր չի գալիս «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքին Է, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին: Այդ մասին հայտարարել Է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն հունվարի 17-ին կայացած ճեպազրույցում:

Վրացական կողմը որոշում Է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը եւ Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով:

«Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել Է երկրի Էներգասեկտորը, տուժել են Վրաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետեւել մի շարք խնդիրներ»,-ասել Է Միշվելաձեն:

Նախագահը հորդորել Է օրենսդիր մարմնին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, նշել Է նա: «Երկրի առաջին դեմքը՝ Վրաստանի նախագահը, կոչ Է անում խորհրդարանին՝ կատարել իր սահմանադրական պարտավորությունը՝ ուժեղացնել հսկողության գործառույթը, ինչպես նաեւ առաջարկել պլան, թե ինչպես հաղթահարել եւ նվազագույնի հասցնել սպասվող ռիսկերն ու սպառնալիքները»,-նշել Է նախագահի ներկայացուցիչը, հաղորդել Է Sputnik-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում