Պորոշենկոն խնդրել է Չինաստանին աջակցել Դոնբասում հակամարտության կարգավորմանը

Պորոշենկոն խնդրել է Չինաստանին աջակցել Դոնբասում հակամարտության կարգավորմանը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ, հույս է հայտնել, որ Չինաստանը կնպաստի Դոնբասում հակամարտության խաղաղ կարգավորմանը,- ասել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Պորոշենկոն ու Սի Ցզինպինը բանակցություններ են անցկացրել Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ: Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում, ինչպես նաեւ ամրապնդել տնտեսական համագործակցությունը ու քաղաքական երկխոսությունը:

Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան ցանկանում է մասնակցել Չինաստանի հետ նոր տնտեսական ռազմավարության զարգացմանը.  «մեկ գոտի – մեկ ուղի» սկզբունքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում