Սա կլինի պատմական ելույթ. Թրամփի խորհրդական

Սա կլինի պատմական ելույթ. Թրամփի խորհրդական

ԱՄՆ-ի նորընտիր նախագահի Խորհրդական  Էնթոնի Սկարամուչչին Դոնալդ Թրամփին համեմատել է նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ:

Ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումին, Սկարամուչչին նշել է, որ Թրամփը շատ «ուշադիր աշխատում է» իր երդման արարողության խոսքի մշակման վրա: «Ես ակնկալում եմ, որ սա կլինի պատմական ելույթ»,- ասել է Թրամփի խորհրդականը: 

Նա հիշեցրել է, Ռեյգանի 1991 թ.-ի «հայտնի ելույթը, երբ բազմաթիվ մարդիկ՝ Եվրոպական և միջազգային հանրությունից, մտահոգված էին Ռոնալդ Ռեյգանով», բայց շուտով նրանք «հասկացան, որ նա խաղաղության ու բարության մարդ տեսակ է»:

Նույն սկզբունքով էլ կառաջնորդվի նաև Դոնալդ Թրամփը, հավելել է Էնթոնին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում