Պուտինը նշել է, որ Միացյալ Նահանգներում շարունակվում է սուր ներքաղաքական պայքար

Պուտինը նշել է, որ Միացյալ Նահանգներում շարունակվում է սուր ներքաղաքական պայքար

Միացյալ Նահանգներում շարունակվում է սուր ներքաղաքական պայքար, չնայած այն հանգամանքին, որ նախագահական ընտրություններն արդեն կայացել են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հանրապետական Դոնալդ Թրամփը, 2016թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է Դեմոկրատական կուսակցության թեկնածուՀիլարի Քլինթոնին: Պաշտոնավարման երդմնակալությունը տեղի կունենա հունվարի 20-ից:

«Մենք ականատես ենք լինում այն իրողությանը, որ Միացյալ Նահանգներում շարունակվում է սուր ներքաղաքական պայքարը, չնայած այն հանգամանքին, որ նախագահական ընտրությունները ավարտվել են, նրանք ավարտվեցին պարոն Թրամփի համոզիչ հաղթանակով»,- ասել է Պուտինը:

Պուտինը անդրադարձել է նաև ներկայում իշխող ղեկավարությանը, և հավելել, որ կա մարդկանց մի կատեգորիա, ովքեր հեռանում են առանց ցտեսություն հայտնելու, սակայն կան այլ տեսակներ ևս, նրանք, ովքեր «անդադար» հրաժեշտ են տալիս, բայց չեն հեռանում:
“ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը, իմ կարծիքով, պատկանում է երկրորդ խմբին»,- ամփոփել է խոսքը ՌԴ նախագահը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում