«Առավոտ». Հայրիկյանը նամակ է գրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել

«Առավոտ». Հայրիկյանը նամակ է գրել Լևոն Տեր-Պետրոսյանին՝ առաջարկելով համագործակցել

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Առավոտ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին նամակ է գրել ու առաջարկել համագործակցել.«Թող բարի լիներ՝ պատասխաներ: Դիմել ենք՝ միասնական ճակատով հանդես գալու կոչով»: Թերթի հարցին՝ չի՞ արձագանքել Տեր-Պետրոսյանը, նա պատասխանել է. «Մերոնք չեն ասել: Որ արձագանքած լիներ, կասեին, ես այստեղ չէի»:

Թերթի դիտարկմանը՝ որ լուրջ առճակատումներ ունեին Տեր-Պետրոսյանի հետ, նա պատասխանել է, որ նույնիսկ այդ դեպքում է գնացել դրան.«Նշանակություն չունի: Տվյալ դեպքում դու ասում ես՝ ինչ հարցեր ունենք՝ դրա մասին կխոսենք, ինչ տարաձայնություններ ունենք, դրա մասին պառլամենտում էլ կարելի է նույնիսկ խոսել, բայց այս նպատակը՝ ժողովրդավարական Հայաստանը, ամեն ինչից վեր է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում