«Ժողովուրդ». Արաբկիրում թեժ պայքար է սպասվում

«Ժողովուրդ». Արաբկիրում թեժ պայքար է սպասվում

Երևանի Արաբկիր վարչական շրջանն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում թեժ պայքար է սպասվում: Վերջին տվյալներով ՀՀԿ-ում հանգրվանած Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, ստիպված կլինի մրցակցության մեջ մտնել Արաբկիրում իրապես հեղինակություն ունեցող անձանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այդ ընտրատարածքից պատգամավոր է առաջադրվելու Արաբկիրի նախկին թաղապետ «Երիցյաններ» ընկերության սեփականատեր Ալբերտ Երիցյանը:

«Նա, հիշեցնենք, բավական մեծ ձայներով թաղապետ ընտրվեց: Իսկ թե ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններում որ ընտրացուցակով է առաջադրվելու որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու, առայժմ հնարավոր չեղավ պարզել: Ալբերտ Երիցյանը չի պատասխանել թերթի հեռախոսազանգերին»,-գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում