«Առավոտ». Ավետիք Իշխանյան. Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում

«Առավոտ». Ավետիք Իշխանյան. Գագիկ Ծառուկյանն իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում

«Գագիկ Ծառուկյանի ընդդիմադիր կեցվածքի ժամանակավոր դադարը կախված է եղել իշխանությունների կամքից»,-«Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարությունը՝ ասել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

«Հիմա նրա վերադարձն արդյոք իր ցանկությա՞մբ է, թե իշխանությունների հերթական թույլտվությամբ: Կարծում եմ՝ իշխանությունների թույլտվությամբ: Թե ինչ հաշվարկ ունեն իշխանությունը և Սերժ Սարգսյանը՝ դժվարանում եմ ասել»,- հավելել է Ավետիք Իշխանյանը:

Բնորոշումները, թե Գագիկ Ծառուկյանը ժողովրդի խնդրանքով է վերադառնում, Ավետիք Իշխանյանը «լիրիկա» է որակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում