Թրամփը պաշտոնակալության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով

Թրամփը պաշտոնակալության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնակալության արարողության ժամանակ երդում կտա միանգամից երկու Աստվածաշնչերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները: 

Գրքերից մեկն այն Աստվածաշունչն է, որի վրա ձեռքը դնելով 156 տարի առաջ իր առաջին պաշտոնակալության ժամանակ երդում է տվել Աբրահամ Լինկոլնը: Դրանով իր նախագահական երդումն է տվել Բարաք Օբաման:

Երկրորդն այն Աստածաշունչն է, որը Դոնալդ Թրամփը պահպանում Է մանկությունից: 1955 թականին այն Թրամփին Է նվիրել մայրը կիրակնօրյա դպրոցն ավարտելու առթիվ: Ինչպես նշել են պաշտոնակալության արարողության կազմակերպիչները, այդ երկու գրքերն «առանձնահատուկ նշանակություն ունեն Թրամփի ընտանիքի եւ երկրի համար», հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում