Անտոնիո Տայանին ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ

Անտոնիո Տայանին ընտրվեց Եվրախորհրդարանի նախագահ

Իտալացի Անտոնիո Տայանին, որը ներկայացնում է Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը, քվեարկության չորրորդ փուլի արդյունքում ընտրվել է Եվրախորհրդարանի նոր նախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում է Ստրասբուրգում նիստերի դահլիճից հեռարձակումը, որտեղ ընթանում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը:

Ինչպես հայտնել է Եվրախորհրդարանի նախորդ նախագահ Մարտին Շուլցը, Տայանիի օգտին տրվել է 351 ձայն, իսկ նրա ընդդիմախոսը՝ իտալացի Ջանի Պիտելան՝ «Սոցիալաիստների եւ դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից, ստացել Է միայն 282 ձայն:

Զբաղեցնելով նախագահի աթոռը, Տայանին հավաստիացրել է, որ «լինելու է այն խորհրդարանի նախագահը, որն իր գործունեության մեջ կարտացոլի բոլոր պատգամավորների ու բոլոր խմբակցությունների շահերը»:

63-ամյա Տայանին ավելի վաղ երկու անգամ զբաղեցրել Է եվրակոմիսարի պաշտոն՝ Եվրահանձնաժողովում տնօրինելով արդյունաբերության եւ տրանսպորտի զարգացման հարցերը: Իտալիայում նա դարձել է «Հառաջ Իտալիա» կուսակցության հիմնադիրներից մեկը եւ եղել է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի պաշատոնական ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում