ԱՄՆ-ի Սենատը Թիլերսոնի թեկնածության շուրջ կքվեարկի հունվարի 23-ին

ԱՄՆ-ի Սենատը Թիլերսոնի թեկնածության շուրջ կքվեարկի հունվարի 23-ին

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեն հունվարի 23-ին կքվեարկի Ռեքս Թիլերսոնի թեկնածության շուրջ, որը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկվել է պետքարտուղարի պաշտոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի նախագահ հանրապետական Բոբ Քորքերին:

Դրանից հետո Թիլերսոնին պետք է հաստատի նաեւ ամբողջ Սենատը: Դրա համար գործարարին հարկավոր կլինի հավաքել ձայների պարզ մեծամասնություն, որն ունի Հանրապետական կուսակցությունը:

ExxonMobil-ի նախկին ղեկավարի մասնակցությամբ լսումները Սենատի կոմիտեում կայացել են անցած շաբաթ, դրանք շարունակվել են մոտավորապես 9 ժամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում