ԻՊ զգալի թվով անդամներ մտել են Թուրքիա. Իրաքի դեսպան

ԻՊ զգալի թվով անդամներ մտել են Թուրքիա. Իրաքի դեսպան

Թուրքիայում Իրաքի դեսպան Հիշամ ալ-Ալևին հայտնել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զգալի թվով անդամներ մտել են թուրքական պետության տարածք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Իրաքի դեսպանը հայտնել է թուրքական «Հուրիեթ» պարբերականի հետ զրույցում:

Նրա տվյալներով` իսլամիստ զինյալների որոշ մաս էլ փորձել է, սակայն Թուրքիա մտնել չի հաջողվել: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ այս թեմայով իրենց ունեցած տվյալները փոխանցել են թուրքական հետախուզությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում