Դամասկոսի արվարձանում պայթյունից ութ զոհվածների թվում գեներալ կա. «Ալ Արաբիա»

Դամասկոսի արվարձանում պայթյունից ութ զոհվածների թվում գեներալ կա. «Ալ Արաբիա»

Անցած գիշեր ուժգին պայթյուն Է որոտացել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Խարաստա արվարձանում: Ինչպես տեղեկացնում Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը, ահաբեկիչները պայթանյութ Էին տեղադրել ռազմաօդային ուժերի հետախուզության շենքերից մեկի մերձակայքում:

Նախնական տեղեկատվության համաձայն, զոհվել Է ութ զինծառայող, այդ թվում՝ բրիգադի գեներալ, որի անունը չի նշվում:

Ըստ «Ալ Արաբիա»-ի տեղեկությունների, գրոհը ձեռնարկել են «Ֆաջր Ումմա» խմբավորման զինյալները, որոնք չեն պահպանում զինադադարի վերաբերյալ համաձայնագիրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում