ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հրապարակել է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը

ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հրապարակել է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը

ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) բաց առցանց մուտքով զետեղել է շուրջ 13 միլիոն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է CNN հեռուստաընկերությունը:

Հեռուստաընկերության տվյալներով՝ փաստաթղթերը, որոնցից հանված է գաղտնիության գրիֆը, վերաբերում են գերատեսչության գործունեությանը՝ սկսած դրա ստեղծման պահից՝ 1947 թվականից, ընդհուպ մինչեւ 1990-ական թվականները: Դրանք նաեւ լույս են սփռում ԿՀՎ-ի աշխատանքի ասպեկտների վրա սառը պատերազմի, ինչպես նաեւ վիետնամական եւ կորեական ռազմական հակամարտությունների ժամանակներում, հաղորդել է հեռուստաալիքը:

ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ֆրիտց Հոռնյակի խոսքով՝ զետեղվել է իրոք ամբողջ արխիվը: Ինչպես նշել է նա, «ընտրողական մոտեցում չի եղել» այն առումով, թե ինչը հրապարակել, իսկ ինչը՝ ոչ: «Դա լիակատար պատմությունն է, այն բովանդակում է ինչպես լավը, այնպես էլ վատը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում