Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին

Վահան Մարտիրոսյանն ընդունել է բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հունվարի 18-ին ընդունեց հայաստանյան բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին` Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Հանդիպման մասնակիցները նախարարին ներկայացրին միջազգային բեռնափոխադրումների գործընթացում առաջացող խոչընդոտներն ու սահմանային անցակետերում հանդիպող խնդիրները:
Որպես առաջնային հիմնախնդիր` կողմերը քննարկեցին եղանակային պայմանների հետևանքով ժամանակ առ ժամանակ Լարսի անցակետի փակման հարցը:

Նախարարը հայտնեց, որ Վրաստան կատարած աշխատանքային այցի ընթացքում քննարկվել են այս խնդրի մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական կողմի հետ: Նրանք հավաստիացրել են, որ ամեն ջանք գործադրելու են ճանապարհների ձնամաքրման և սահմանային անցակետում փաստաթղթային ձևակերպումների արագ իրականացման ուղղությամբ: Ռուսական կողմը ևս խոստացել է փաստաթղթային ձևակերպումները կատարել առանց ձգձգումների:

Բեռափոխադրողները ներկայացրին նաև դեպի Եվրոպա բեռներ տեղափոխելու ընթացքում առաջացող խոչընդոտները: Դրանք հիմնականում կապված են վարորդներին վիզայի տրամադրման և բեռների միջազգային ապահովագրության հետ: Նախարարը խոստացավ նաև այս հարցերի լուծման շուրջ հետևողական լինել և պատրաստակամություն հայտնեց ցանկացած խնդրի առաջացման դեպքում հանդիպել ու լսել բ? ?ռնափոխադրողներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև բեռնափոխադրող կազմակերպությունների լիցենզավորման կարգի ներդրման հնարավորությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում