Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական

Գևորգ Կոստանյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին հրամանագիր է ստորագրել Գևորգ Կոստանյանին Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի հրամանագրում նշվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Գևորգ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի խորհրդական»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում