Սումգայիթի ջարդերի 25-րդ տարելիցին նվիրված ցույց՝ Թրաֆալգարյան հրապարակում

Այս տարի Սումգայիթում տեղի ունեացած ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված բողոքի ակցիաներ, ցույցեր և երթեր կազմակերպվեցին սփյուռքի հայաշատ տարբեր համայնքերում:

Հատկանշական է, որ այդ ալիքը դեռ երկար ժամանակ չի մարում և նմանատիպ միջոցառումները շարունակվում են ցայսօր: Անմասն չի մնացել նաև Լոնդոնի հայ համայնքը, ովքեր Դաշնակցություն կուսակցության երիտասարդական թևի նախաձեռնությամբ մարտի երեքին ցույց են կազմակերպել Թրաֆալգարյան հրապարակում:

Ցույցի ակտիվիստների թվում էին նաև Լոնդոնի տարբեր համալսարաններում սովորող հայ ուսանողները: Այս միջոցառումը նմանատիպ ակցիաներից տարբերվում էր նրանով,որ բացի Ադրբեջանի ոճրագործությունը դատապարտող բազմատեսակ ցուցանակներից կային նաև Սումգայիթի այրված տները պատկերող մեծ ցուցապաստառներ, որը ներկաների համար ավելի իրական էր դարձնում 25 տարի առաջ տեղի ունեցած եղելությունը:

Բացի այդ, խաղաղ ցուցարարներին մոտեցող բոլոր օտարազգիներին բաժանվեցին «The Sumgait: Anatomy of racism in Azerbaijan» գիրքը: Այսպիսով, ցուցարարները ոչ միայն հնարավորություն ունեցան արտահայտելու իրենց բողոքն ընդդեմ Ասրբեջանի, այլև բազմաթիվ այլազգիների տեղեկացրեցին մեր հարևան պետության մարդատյաց կերպարի հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում