Արա Այվազյանը նշանակվել է Կոստա Ռիկայում և Կուբայում ՀՀ դեսպան

Արա Այվազյանը նշանակվել է Կոստա Ռիկայում և Կուբայում ՀՀ դեսպան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 18-ին ստտորագրել է հրամանագիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանին համատեղության կարգով Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո) նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արա Այվազյանը համատեղության կարգով նշանակվել է նաև Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մեխիկո):

Հետևեք մեզ նաև Telegram-ում