Արգենտինան վերահաստատել է հայ-արգենտինական կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը

Արգենտինան վերահաստատել է հայ-արգենտինական կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը

Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը մամուլի հաղորդագրություն է տարածել Հայաստան-Արգենտինա դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Արգենտինայի դեսպանատնից: Ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:

Երկու երկրները հաջողությամբ համագործակցում են բազմաթիվ ոլորտներում, ինչպես քաղաքական, այնպես էլ` տնտեսական եւ մշակութային:

Արգենտինայում հայկական նշանավոր համայնքը, որն իր հաստատումից ի վեր, ամբողջությամբ ներգրավվել է մեր հասարակական կյանքում, իր արժեքավոր ավանդն է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում` նպաստելով երկու ժողովուրդների ավանդույթների ու մշակույթի փոխադարձ ճանաչմանը եւ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Առանձնահատուկ այս օրը Արգենտինան ցանկանում է վերահաստատել երկու ժողովուրդների միջև բարեկամական ու համագործակցային կապերի սերտացմանն ուղղված իր պատրաստակամությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում