Կալիֆոռնիայում ցանկանում են դասախոսություն անցկացնել, «ռուսական միջամտություն» թեմայով

Կալիֆոռնիայում ցանկանում են դասախոսություն անցկացնել, «ռուսական միջամտություն» թեմայով

 ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի ուսումնական հաստատություններին, առաջարկվել է դասընթաց անցկացնել «Ռուսաստանի միջամտությունը նախագահական ընտրություններին», – գրում է Los Angeles Times պարբերականը-ը:

Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Կալիֆորնիայի Օրենսդիր ժողովի անդամ  Մարկ Լևայնը: Պատգամավորը տեղական խորհրդին առաջարկում է կրթության համար պատրաստել մի ծրագիր, որը կարող է ազդել «Դոնալդ Թրամփի՝ ընտրություններում հաղթանակի հետ կապված մեղադրանքների վրա»:

«Կալիֆոռնիան՝ ԱՄՆ-ում ունի դասագրքերի ամենամեծ շուկան: Այս օրինագծի օգնությամբ մենք կկարողանանք ապահովել և՛ Կալիֆորնիայի, և՛ ողջ Միացյալ Նահանգների ուսանողներին հավաստի տեղեկատվություն փոխանցել 2016 թվականի նախագահական ընտրությունների մասին»,- ասել է Լևայնը:

Այս հայտարարություններին, հաջորդում են պատժամիջոցներ,՛՛ընտրություններին միջամտության՛՛ և ՛՛գործադրված ճնշում ամերիկացի դիվանագետների վրա՛՛ մեղադրանքներով: Սակայն, «միջամտության» մեղադրանքը փաստող, ոչ մի հստակ ապացույց, իշխանությունների կողմից չի ներկայացվել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում