Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են հիվանդանոց

Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են հիվանդանոց

ԱՄՆ-ի 92-ամյա նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը դեռեւս անհայտ պատճառներով տեղափոխվել Է Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) հիվանդանոց: Այդ մասին հունվարի 18-ին հայտնել Է ամերիկյան հեռուստատեսությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի ներկայացուցիչ Ջոն Բեքերին:

Նրա խոսքով՝ Բուշ-ավագը ներկայում գտնվում Է կայուն վիճակում եւ ապաքինվում Է: Նա նշել Է, որ նախագահը պետք Է հիվանդանոցում մնա եւս մի քանի օր:
Ջորջ Բուշ-ավագը, որն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1989 թվականի հունվարից մինչեւ 1993 թվականի հունվարը, ներկայում ապրող ԱՄՆ-ի նախկին առաջնորդներից ամենատարեցն Է: Նա նաեւ 1981-ից մինչեւ 1989 թվականը փոխնախագահի պաշտոնում Է աշխատել ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում