Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել

Թուրքիայում ԻՊ անդամներ են ձերբակալվել

Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության գործով թուրքական Բուրսա քաղաքում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Ահաբեկչություն իրականացրած Ուզբեկստանի քաղաքացի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ձերբակալված անդամ Աբդուլքադիր Մասհարիփովի առաջին ցուցմունքից հետո Բուրսայում ձերբակալվել է ԻՊ անդամ լինելու մեջ կասկածվող 27 մարդ, որոնց թվում 15-ը կանայք են, ինչպես նաև նրանց հետ գտնվող 29 երեխա:

Տներից մեկում իրականացված խուզարկման արդյունքում հայտնաբերվել է 40 անձնագիր, նույնականացման 38 ժամանակավոր կեղծ քարտ, 15 բջջային հեռախոս: Տունը պատկանել է որպես կազմակերպիչ հայտնի Տաջիկստանի երկու քաղաքացու, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ մյուսը դեռ որոնվում է: Հայտնի է, որ նրանք ԻՊ-ին անդամակցելու նպատակով օրինական և ապօրինի ճանապարհներով Թուրքիա եկող օտարերկրացիներին տեղավորում են նախ Ստամբուլում, ապա Բուրսայում և Իզմիրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում