ՄԻՊ-ը թիրախային գնահատականներ է խոստանում ՊՊԾ գնդի գրավման օրերին մարդու իրավունքների խախտումներին

ՄԻՊ-ը թիրախային գնահատականներ է խոստանում ՊՊԾ գնդի գրավման օրերին մարդու իրավունքների խախտումներին

Մարդու իրավունքների պաշտպանը խոստանում է առաջիկա ամսվա ընթացքում հրապարակել հուլիսին Երևանում ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման օրերին մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույցը: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կարծիք հայտնեց, ո ր ստացվելու է շատ լավ զեկույց` թիրախային գնահատականներով:

«Քննության հետ կապված՝ մենք որոշակի տվյալների ճշգրտման անհրաժեշտություն ունենք: Ես գրություն եմ ուղարկել քննչական մարմիններին, դա առաջիկայում կստանանք, կամփոփենք ու կհրապարակենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց հավելելով, որ այդ զեկույցը հիմա իր աշխատանքի առաջնահերթ ու գլխավոր ուղղությունն

Թաթոյանը վստահեցրեց, որ զեկույցում բոլոր հարցերին անդրադարձ կլինի, թե՛ ոստիկանների սպանության, թե՛ քաղաքացիների, այդ թվում` լրագրողների նկատմամբ բռնություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում